Բժիշկ-արվեստագետ
2015-ը … Հարության և շարունակության տարի. ՆԱՆԵ
Արդեն մեկ դար է, որ, իհարկե, ոչ բավարար չափով, բայց միևնույն է` մեր երկրի և սփյուռքի հայության ջանքերի գնով, փորձում ենք աշխարհին համոզել, որ մարդկություն բառի արմատը մարդն է` Աստծո պատկերով ու նմանությամբ արարվածը, և, ուրեմն, նրան առաջնորդողները պետք է լինեն արդարությունը, մարդկային արժեքները, բարու և գեղեցկի լույսը… Եվ արդեն մեկ դար է, որ աշխարհը` իր մտքերի խառնիճաղանջ քաոսում դեգերումների արդյունքում, այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել, և ճիշտ ու սխալի մասին պատկերացումների իր մղումներով լրիվ այլ կողմ է դնում իր քայլը… Ասես դեռ մեզ համառորեն աշխատելով հակառակն ապացուցել, որ… մարդկության արմատը բոլորովին էլ մարդը չէ, որ աշխարհն այլևս որդեգրել է իրեն մի այլ …ություն, որը մինչ այժմ եղածի լրիվ հակապատկերն է ու ժխտումը… Որ իրենց ավելի հարազատն ու սրտամոտը տ-մարդն է պարզապես…
Եվ պատճառն այդ է, որ ոճիրն ու բռնությունը մեր օրերի կերպն ու գույնն են դարձել և` իր ճանապարհին հակազդում չտեսնող վիրուսի նմանությամբ, շարունակում են սփռվել ամենուր ու տիրել մոլորակին… Իսկ… արդարության կշեռքի նժարն ավելի է թեքվում դեպի կեղծիքը, սուտը, անմարդկայինը…
Այո, նոր ժամանակներում մեր մոլորակ-գունդը հենց այնպես չէ` իր ծուռ առանցքին հենված, կոնդի պես ճռնչալով և հևասպառ գցում քայլերը` անվերջ աղետների փրփուրով փորձելով ազատվել իր հիմքերը սասանող այդ նոր էակներից…
Վերջին ժամանակներում` նոր իրավիճակներին համապատասխան, գիտնականների կողմից առաջ քաշված տերմինների մեջ հանդիպում է «մարդու էկոլոգիա» հասկացությունը: Որ է` մարդ-բանականի հոգևոր էկո-համակարգի գործունեությունը: Մարդը միայն անմիջական ներգործությամբ չէ, որ ոչնչացնում է իրեն իսկ սնուցող շրջակա միջավայրը, շատ ավելի կարևոր է նրա հոգևոր վիճակը և այդ վիճակի ազդեցությունը բնության վրա… Անգամ բացասական մտքերն են խախտում, փաստորեն, բանակա°ն հողագնդի հավասարակշռված վիճակը, էլ ուր մնաց, թե` գործողության վերածված հանցանքը, սպանությունը…էլ չեմ խոսում ցեղասպանությունների և հատկապես մեր Մեծ Եղեռնի մասին…
Դատապարտում և հատուցում պահանջելով մեզ համար, մենք այն պահանջում ենք արդեն լրջորեն հիվանդ մարդկության և մոլորակի համար: Մենք խիղճ ենք փորձում արթնացնել սառնասիրտ և անտարբեր հանցագործների կամ նրանց համախոհների մեջ` հենց նրանց իսկ բումերանգի հետադարձ ալիքից պաշտպանելու համար:
Մենք պարտավոր ենք ամեն գնով հասնել արդարության, որովհետև սրտատրոփ դրան են սպասում ոչ միայն մեր նահատակների թափառող և վիրավոր հոգիները, ոչ միայն մեր` նախնիների անթաղ մարմիններն իր գրկում փայփայող որբուկ հողը, ոչ միայն` ծավի աչքերը կարոտից մշուշված Վանա կապույտ դիցուհին, ոչ միայն աշխարհով մեկ սփռված` անարդարության ցավեցնող կսկիծը հոգիներում անթեղած, Եղեռնից մազապուրծ հայերը, ոչ միայն հսկա հայրենիքի հազիվ փրկված մի փոքրիկ հատվածում ապրողներս, այլև ողջ մոլորակը և մարդկությունը…
Մեծ է մեր առաքելությունը և դրա համար է մեծ նաև մեր դեմ ծառացած խավարի ուժը… Եվ վստահ պետք է լինենք, որ շատ ավելի մեծ է նաև մեր թիկունքին Կանգնածի պահպանությունը…
Այդ է պատճառը, որ որքան էլ այդ քոչվոր ցեղը. դաժանաբար ոչնչացնելով մեր հայրենակիցների մի հսկա մասին, իսկ մնացածներին` սփռելով աշխարհով մեկ, անամոթաբար տեր կարգեց իրեն մեր հայրենիքում, իր փոխարեն մեզ դարձնելով աշխարհի ճանապարհներին թափառաշրջիկ ու նժդեհ, այնուամենայնիվ չկարողացավ իրեն վստահված ծրագիրը մինչև վերջ կատարել: Մինչև վերջը` հայերին մինչև վերջին մարդը ոչնչացնելն էր:
Պատվիրատուները դժգոհ մնացին և դժգոհ են մինչ այժմ…
Բրիտանական հետախույզ Լոուրենս Արաբացին` Թոմաս Էդուարդ Լոուրենսը, ամերիկացի լրագրող Լինկոլն Սթեֆենսին տված հարցազրույցում բացահայտորեն արտահայտում է իր և իր կառավարության դժգոհությունը թուրքերից, այդ հարցում նրանց պրիմիտիվ համարելով: Նա ցավով նշում է նաև, որ «Այդպես էլ բոլոր հին, մրցակցած, թշնամի ցեղերը դադարեցրել են գործը մինչև բոլոր հայերին սպանելը: Նույնիսկ երբ բոլորը միասին էին գնում խնդիրը լուծելու, միշտ էլ այստեղ-այնտեղ թողնում էին մի-մի զույգ Ադամ ու Եվա, որոնք, հենց որ մեկը կռնակ դարձներ նրանց, բազմանում, բազմանում ու բազմանում էին, այնպես որ հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կտեսներ, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր»…
Լոուրենսը խոսում էր ոչ միայն իր և իր կառավարության անունից, նրա թիկունքում համաշխարհային մի բազմագլուխ հրեշ էր կանգնած:
Այնպես որ, հենց այնպես չէ Թուրքիան դեռ մարսում իր գործած հանցանքը, վաղուց արդեն գրեթե բոլորը գիտեն, որ այդ գործում նա միայնակ չէր և պատվիրատուներ ուներ:
Եվ, գիտակցելով, թե ինչպիսի կարող ուժերի կողմից էր առաջ քաշված հայասպան այդ պատվերը և թե ինչպիսի ահռելի մասշտաբներ և նկրտումներ ուներ, մնում է ընդամենը հրաշք համարել և Աստծո օգնությունը այն, որ, այնուամենայնիվ, մենք ապրեցինք, մնացինք մեր հայրենիքի թող որ առայժմ փոքր հատվածի վրա, իսկ աշխարհով մեկ մեր տարածվելն էլ նպաստեց այն բանին, որ այլևս անհնարին դառնա այդ հրեշների կողմից մեզ «մինչև վերջինը ոչնչացնելու» ցանկացած ծրագիր…
Ամեն դեպքում, այդ ծրագիրը դեռ որոճում են նույն ուժերը, նույն թուրքը, այժմ նաև բազմացած` ադրբեջանցի հորջորջվող այդ, իբրև թե նոր ժողովրդով:
Եվ ինչո ՞ւ ենք զարմանում, որ մեկ դար անց` Հայաստանի ՞, թե ՞ Թուրքիայի հրավերն ընդունելու վճռի առաջ կանգնած, շատերի սրտի նժարը առավել դեպի երկրորդն է թեքվում. «Հանցագործի ոտքերը նրան իր հանցանքի վայրն են միշտ տանում»: Պետք չէ շատ անհանգստանալ, չէ որ այդպես` աշխարհին ի ցույց առաջին անգամ իրարից ջոկ ասես խմբվելու են «թացն ու չորը»: Գուցե դա մեզ նաև համարձակություն հաղորդի, ի վերջո, մեղադրանքի և հատուցման գոնե ակնարկներ ուղղել Թուրքիայի արյունոտ ձեռքերին ուղղություն տված գերտերությունների և ուժերի այսօրվա ներկայացուցիչներին: Թե չէ մենք անգամ քրդերին մինչ այժմ չենք մեղադրել` թուրքից իր գազանությամբ հաճախ առաջ ընկնելու և հայի շեներն ու ունեցվածքի մեծ մասն իրենով անելու մեջ: Դեռ ավելին. ցեղասպանությունների դատապարտման` աշխարհին ուղղված մի ուղերձում, նրանց մեր կողքին «պատվավոր» տեղ ենք հատկացնում տուժածների շարքում և հենց 2015 թ.: Մեղավորները` իրենց դիմակը լրիվ չբացելու համար, հաճախ մեծ փոխզիջումների են պատրաստ լինում գնալ: Երբեմն օգտվե ՞լ ենք այդպիսի կես քայլերից…:
Վախն ու չափից ավելի զգուշավորությունը վատ խորհրդատուներ են:
Վախենալ և հուսահատվել պետք չէ նույնիսկ այս անելք թվացող ժամանակներում: Որովհետև բազում անելք և ամենակուլ դարերով մեր անհավանական և դարձյալ միայն հրաշք թվացող երթը հուշում է, որ, ինչպես արդեն ասացի` մենք Աստծո պահպանությունն ունենք և մեր կարևոր առաքելությունը այս հողագնդի վրա: Դա օտարներն են անգամ հաճախ ստիպված լինում խոստովանել:
Անցյալ դարասկզբին ոճրագործն ինչ-որ չափով հաջողեց իր զազրելի գործում, որովհետև հայն անզեն էր կանգնած թուրք և քուրդ խուժանի առաջ: Եվ, անցյալ դարասկզբին կիզակետում հայն էր միայն: Նույն ուժերը, և նրանց նոր և այլ պարագլուխներ, այսօր արդեն մասշտաբներով ավելի հսկայածավալ ծրագրեր ունեն. ոչնչացման հերթն արդեն գրեթե ողջ մարդկությանն է: Եվ, հենց միայն մենակ չլինելը փորձանքում մեզ համար ավելացնում է չպարտվելու շանսերը:
Ավելին. արցախյան հերոսամարտում մենք ցույց տվեցինք ազերի-թուրքին, մյուսներին և ինքներս էլ հասկացանք, որ եթե մեր հույսը դնում ենք մեզ վրա միայն և Բարձրյալի ու ելնում կռվի, ապա միայն մեր ոգով կարող ենք հրաշքներ գործել: Դա մեր կյանքի կանոնը պետք է դարձնել` երբեք չվստահել որևէ օտարի և ապրել մեկմեկու զորավիգ լինելով` միավորած ողջ հայության ուժերը` սփյուռքում և այստեղ… Ոչ մի երկիր իր շահերից դուրս որևէ մեկի չի օգնում: Դաշնակիցներին միայն օգտագործում են, նրանցից հետ չմնալով խորամանկությամբ:
Պետք է ապրենք այլևս ավելի ճիշտ հասկանալով նաև մեր ուժն ու մեր թերությունները… Ուժը` բազմապատկելով, իսկ թերությունները շտկելով կամ արմատախիլ անելով: Մեր թերություններից մեկը հայրենիքը հեշտ, գուցե նաև ոչ հեշտ, բայց միևնույն է` թողնելու. արդեն արմատացած ելքն է դժվարությունների ժամանակ: Կենցաղն ինչպիսին էլ լինի, պատճառ չպետք է դառնա երկրից հեռանալուն, որը մեր անցյալի և այսօրվա հերոսների արյունով է կանգուն:
Մնալով է որ կարող են ստեղծված բարդություններն ու խնդիրները լուծում ստանալ:
Մնալով է որ, կարող ենք զորացնել մեր բանակը, երկիրը, ներկան ու ապագան:
Որքան էլ կարևորվի ժողովրդի ոգին և որակը, քանակն ավելի է կարևոր:
Թուրքը, ադրբեջանցին և ցանկացած այլ քոչվոր` վայրի և ուրիշինը սեփականացնելու մղումով միայն ապրող ցեղեր դա շատ լավ գիտեն: Խլված հողին ամուր կառչելը և շատ երեխաներ ունենալը նրանց մարտավարության մեջ ամենաառաջին և ամենակարևորն է: Տեղեկություններ կան, որ խորհրդային ժամանակներում անգամ Ադրբեջանի նախագահները ծպտյալ այցելելով մեր` իրենց ազգակիցներով բնակեցված գյուղեր և որոշ շրջաններ, գաղտնի հավաքներում պատվիրել են միշտ զենք պահել և շատ երեխաներ ունենալ: «Գորշ գայլեր» կազմակերպությունն էլ մեր երկրում իր միջոցներով հայերից տներ էր գնում` այդպես իրենց լամուկների համար նոր «ինկուբատորներ» հիմնելով…
Փառք Աստծո, արցախյան շարժումը հրաշքով այս մեկ հարցն էլ լուծեց` դեռ առանց այն մեր գիտակցությանն անգամ հասնելու…
Բայց մենք չպետք է իրադարձությունների հետևից գնանք, թույլ տալով, որ միայն «բախտի բերմամբ» խորտակվեն թշնամու ծրագրերը: Աշխարհը շախմատիստների թվով և որակով զարմացրած ժողովուրդը կյանքի «շախմատային խաղում» ամենաանճարակն է: Երևի թե, մենք կյանքում խաղալ չենք սիրում` ինչպես այլոք, մենք լուրջ ենք վերաբերվում կյանքին և այն պարզապես ապրում ենք խաղաղ ու մարդավարի… Եվ այդպես էլ չենք ցանկանում գիտակցել, որ արդեն վաղուց այդ աշխարհն ու կյանքը թատերաբեմ է դարձված: Այ, երբ գիտակցե ՜նք և կյանքում էլ օգտագործենք շախմատիստի մեր բնատուր ձիրքերը…
Միայն թե մենք կխաղանք հանուն ողջ մոլորակի, հանուն «մարդ» արմատով մարդկության բարօրության: Ես հո գիտե ՜մ մեզ… Եվ, իհարկե, նկատի չունեմ նժդեհի ասած «հայի տականքին», իմ խոսքն իսկական հայի մասին է:
Բայց այդ նույն «անտանելի» Լոուրենսը այլ կարծիք ունի և վերը նշված հարցազրույցում շարունակում է.
«Ես ասում եմ ձեզ, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Այդ է, որ գիտեն և սարսափում են թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն նրանց»:
Տեսնո ՞ւմ եք ինչ «սարսափելին» ենք մենք…
Եվ դեռ ուզում ենք… պարզապես ապրե ՞լ…
Վերջ, խաղալ ենք սկսում…
Ես շախմատ խաղալ չեմ փորձել, բայց կարծում եմ ազգս ինձ այդ կարևոր գենից զրկած չի լինի: Միայն թե, անգամ փորձի համար, տախտակի վրա ժամանակ չեմ պատրաստվում վատնել: Աշխարհային հարթակն ավելի հարմար է: Խաղալ ենք սկսում` շախ և մատի կռվադաշտում հեռատեսի մեր բնատուր տեսողությունը բացած և միշտ կանխատեսելով մի քանի քայլ առաջը…
Բայց չմոռանալով նաև, որ մինչ մենք տախտակի առաջ խաղալով ենք զբաղված, ամենատգետներն անգամ աշխարհի հարթակին խաղի վարպետներ են դարձել: Այնպես որ, սկզբի համար, ստիպված ենք` հպարտություն, այս, այն, մի կողմ դրած, թեկուզ ծիկրակելով նրանց թիկունքից, դասեր առնել գոյատևության:
Ախր, Բարձրյալն էլ երբեմն հանգստի կարիք ունի…
Իսկ ամենակարևոր և առաջին դասը, այնուամենայնիվ, այն է, ինչ արդեն ասվեց, ինչն արդեն մեծ հաջողությամբ իրագործում են` ուրիշի հողին տիրացած և ուրեմն այնտեղ ամենաքիչ իրավունքն ունեցող և դրանից էլ հենց ամենախորամանկ, նենգ և խարդախ ցեղերը. դա ժողովրդի աճն է և հողին տեր կանգնելը…
Ասել է թե` երկրի և ազգի պահպանություն ամեն գնով…
Ասել է թե` մնալով հողի վրա, յոթ որդով և ավելիով սեղան նստելով, ի հեճուկս կենցաղային կամ այլ դժվարությունների, մի կողմ դնելով եսասիրական ցանկացած դրսևորում և մեկմեկու հանդեպ սիրով և հոգատարությամբ լցված: Ինչն այնքան պակասում է մեզ…
Այդ սիրո պակասն է, որ մեզ թույլ է տալիս մեր երկու օրվա հացի խնդիրը լուծել այդ ստորացուցիչ ընտրակաշառքով` վտանգելով երկրի, ժողովրդի…մերձավորի ապագան:
Այդ սիրո պակասն է, որ, մի փոքր ավելին տուն տանելու համար, յուրաքանչյուրը իր տեղում` կշեռքի դիմաց կանգնած թերակշռելով… թե մի այլ կերպ. խլում է, թալանում դիմացինից…այդ կերպ հեռանալով մարդկային և աստվածային պատվիրաններից և ուրեմն` Աստծո պահպանության տարածքից…Այդ կերպ «արժանի դառնալով» վատ իշխանավորներին և ոչնչով հետ չմնալով նրանցից…
Սիրո պակասից է` ոչ միայն կենցաղի դժվարություններից, որ քիչ երեխաներ են ծնվում մեր օջախներում… Չէ ՞ որ նրանք պետք է ավելի բարձր կրթությո ՜ւն ունենան, ավելի շքեղ ապրեն, քան հարևանի զավակները, հետ չմնան ոչ ոքից` հակառակ ի վերուստ իրենց տրված հնարավորությունների և մտային սահմանների: Ցավոք, մեզ հաճախ առաջ մղող ուժը դա է` մարդուն և հատկապես` հայ մարդուն ոչ հարիր նախանձն ու նյութապաշտությունը: Բացի այն, որ այդ ձգտումներին գերի` քիչ զավակներ են ծնողներին և մեր երկրին որպես զորավիգ աշխարհ գալիս, դեռ այդ քիչն էլ երբեմն մեկընդմիշտ վարակվում է ընչաքաղցության և նախանձի նույն կործանարար վիրուսով:
Այդպես կյանքը վեր է ածվում մարաթոնյան մի տխուր վազքի, որտեղ միշտ նոր ռեկորդներ է պետք հաղթահարել` անվերջ հևասպառ սրանից ու նրանից առաջ սլանալով… մոռացած սեփական տենչերն ու արևի տակ նախասահմանված սեփական տեղը գտնելու ճիշտ ճանապարհը: Իսկ ոչ իր տեղում հայտնված մարդուց ավելի տխուր բան չկա աշխարհում: Այդ մրցակցությունն է ծնում ստորություն, հանցանք և տանում անկումների…
Սիրո պակասից է, որ…
Ո ՞ր մեկն ասեմ…
Իսկ… ազգի և անհատի իրավունքներից և շահերից ավելի բարձրը կա…և դա հայրենիքի շահն է: Վերջին հաշվով, այդ շահը պաշտպանելն էլ հենց իր` անհատի շահի համար է:
Հենց դրա համար է` մարդկությանը կործանելու ելած համաշխարհայնականների կողմից` պարտադրանքով նրա վզին փաթաթված, մարդ անհատի իրավունքների շեղված պատկերացումների այս հեղեղը: Ամենայն ինչ` ազգ, երկիր, մարդկային ճիշտ արժեքներ և ընթացք, բարի և գեղեցիկ, մարդու` անհատի, իրավունքներին ծառայեցնելն ու ստորակարգելը, աշխարհը բերեց Սոդոմ-Գոմորյան այս վիճակին: Եվ որքան անհատը թերի է, շեղված, հանցավոր, այնքան նրա իրավունքներն ավելի սանձարձակության և ամենաթողության անսահմանության անցաթուղթն ունեն և առավել պաշտպանության դրոշի տակ են վերցված: Վաղուց արդեն գիտենք թե ինչու…
Եվ չմոռանանք, որ հայերիս համար դրանից ավելին է ծրագրավորված…
Ճիշտ է, այդ ընթացքը հզոր է, անգամ հաճախ անկասելի է թվում, բայց ընդամենը առայժմ ընթացք է և դեռ կա հնարավորություն` վերջնակետին հասնուց առաջ, այն խափանելու:
Այսպիսի ժամանակների թատերաբեմում ամեն ոք իրեն ազգի զինվոր է պարտավոր զգալ, զինվորագրվել ազգը զորացնելու և թշնամուն դրանով դիմակայելու գործին: Եվ այժմ` 2015 թ-ին` մեր հոգում անթեղած մեր զոհերի ցավը, պետք է այդ ցավը մեղմացնելու նոր ելքեր փնտրենք:
Բնական է որ դրսի աշխարհից դատապարտության, ճանաչման, հատուցման պահանջը ավելի է պետք բարձրաձայնել, այնքան, մինչև , ի վերջո այն տեղ հասնի…
Իսկ մեր ներսում` մեր համախմբումն ու զորանալը միայն կարող են մեր այսօրն ու ապագան նոր ուղի հանել…
Զորանալ… օր առաջ ևս մեկ հայով ավելացնելով մեր ազգը..
Զորանալ… Եղեռնի սպանդում նահատակված մեր ազգակիցների, Գյումրեցի անմեղ ընտանիքի` Սերյոժայի, նրա քույրիկի և մյուսների կյանքին շարունակություն տալով Հայաստանում և սփյուռքում նոր հայ մանուկների ծնունդներով…
Լուսավորելով այս` ինչ-որ տեղ անցյալի ստվերներով մշուշված 2015-ը, այն դարձնելով Շարունակության և Հարության տարի…
Այսօր սերմանվածը վաղը պտուղներ կտա և եկող տարիներին էլ պետք է փորձել նույն ընթացքը առաջ տանել` քիչ առ քիչ բազմազավակ դարձնելով մեր ընտանիքները: Այդ կերպ նաև կծնվեն ընտանիքի 3-րդ, 4-րդ, 7-րդ …այն երեխաները, ովքեր` ոչ միայն ըստ հեքիաթների, այլ արդեն գիտական ապացույցներով. ավելի գեղեցիկն են, ավելի խելացին, ավելի քաջը… Եվ, ուրեմն, կապահովվի նաև ազգի ավելի բարձր որակը…
Ի հեճուկս հային մինչև վերջինը ոչնչացնելու մաղձով տոգորված թուրքի, ադրբեջանցու, մյուսի, այն մյուսի…
Ի հեճուկս խավար դարերի խավար խորհուրդների…
Ազգը իր խոնարհումը կբերի ամեն մի ծնվող «լաո»-ի ընտանիքի առաջ, և, վստահ եմ, որ կգտնվեն նաև նրանց բարօրության մասին հոգացողներ… Անպայման կգտնվեն…
Այդ լուսե մանուկներն ինչ-որ տեղ կլինեն նաև Արևմտյան մեր երկրի զավակներն և քաղաքացիները…և իրենց առաջին ճիչը կմիացնեն մեր պահանջատիրության ձայնին` ավելի բարձր և հնչեղ դարձնելով այն… Իսկ չմոռանանք որ… դատապարտում և հատուցում պահանջելով մեզ համար, մենք այն պահանջում ենք նաև արդեն լրջորեն հիվանդ մարդկության և մոլորակի համար:
Ու ավելի կհեշտանա աշխարհին համոզելը, որ մարդկություն բառի արմատը մարդն է` Աստծո պատկերով ու նմանությամբ արարվածը, և, ուրեմն, նրան առաջնորդողները պետք է լինեն արդարությունը, մարդկային արժեքները, բարու և գեղեցկի լույսը…
Եվ … «հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կտեսնի, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր»…
Կարդացեք նաև
Այսօրվա զենքերի հնարավորություններն արդեն ասես կտրել-հատել են մարդկային երևակայության սահմաններն անգամ, կամ էլ, դրանց վրա կենտրոնացածները մոռացել են, որ այդ զենքերը այս միամորիկ, չափ ու սահմաններով...
– Զինվորը կգա, զինվորը չի գա, - Երկնագույն ծաղիկների նրբին թերթերը հատ-հատ պոկելով մրմնջում էր Արփին: Հետո գլուխը բարձրացեց ու հայացքը սահեցրեց երկնագույն ծաղիկներով ծփացող դաշտին...
Ես հանելուկներ չեմ սիրում. լավ է, երբ ամեն ինչ պարզ է, ու ես ամեն բան գիտեմ։ Հանելուկն անպայման` ուզեմ, թե չուզեմ, մտքերս խճճելու է իր հանգույցների մեջ, լուծեցի` կարող եմ թեթևացած շունչ քաշել, չլուծեցի...
Հակոբն ամբողջ գիշեր աչք չփակեց… Եվ դա վերջին ամիսներին առաջին անքուն գիշերը չէր։ Անքուն ժամերն անցնում էին ինչ-որ ելքի փնտրտուքով…Վարկից վարկ պարտքերը տոկոսների հետ աճում ու աճում էին։ Եվ հիմա ինքը նման էր ճահճի...
Ինչ էլ լինի` ծաղկելու է ծիրանենիդ.
Ծիծեռնակը ծանոթ քիվին –
նորոգելու բույնը իր հին,
Պայթելու է հունդը հողում...
Ձեզ ենք ներկայացնում Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցը բանաստեղծ և հրապարակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Նանեի հետ, ով մասնագիտությամբ...
Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:
Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,
և այն ինձ համար անսպառ աղբյուր է:
Ամադեո Մոդիլյանի...
- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...
Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...
Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...
Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...
- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն